«Ասֆալտի հետ կապված հարցն այն հարցն է, որ ընդդիմությունն էլի չի կողմնորոշվում։ Այսինքն՝ մի մասն ասում է, որ իշխանությունը մենակ ասֆալտ է անում, մյուս մասն ասում է՝ ասֆալտ անել չգիտեն։ Որ ասում են՝ ձեր արած ասֆալտը քանդվում է, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են տեսել քանդված ասֆալտ, որն առաջինը մենք չենք արձանագրել։
Երկրորդ, պիտի խոսենք 5000 կմ արված աշխատանքի մասին։ Միջին նորոգման աշխատանքների ժամկետը, այո, 5 տարի է, 2019 թվականին արված ասֆալտը 2025 թվականի ընթացքում ենթակա է նորից միջին նորոգման։
Երրորդ, ասֆալտից խոսում են մարդիկ, ում ձեռքը, եթե մի հատ հարյուրնոց մեխ տանք, մի հատ էլ մուրճ ու տախտակ, ասենք՝ էս մեխն էս մուրճով մեխի էս տախտակի մեջ, կտան մատերը կջարդեն»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհը պետք է վաղուց պատրաստ լիներ։ «Եվ եթե հեղափոխությունը եթե 2018-ից մի քանի տարի առաջ տեղի ունեցած լիներ, այդ ճանապարհը 2026-ից մի քանի տարի առաջ կհանձնվեր շահագործման»,- հավելեց Խուդաթյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































