Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Փաստերի ստուգման հարթակի՝ Իշխանյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել

Ապրիլ 16,2026 16:09 Share

Fip.am. Aravot.am-ը «Փաստերի ստուգման հարթակի» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումներ է հրապարակել՝ հիմնվելով իր բանախոս Հովհաննես Իշխանյանի մեկնաբանությունների վրա։

Վերջինս, մասնավորապես, անդրադարձել է FIP.am-ի՝ «Ատոմային» կրքեր․ ինչ կեղծ թեզերով է թիրախավորվում ՀՀ-ԱՄՆ էներգետիկ գործակցությունը» հրապարակմանը՝ պնդելով, թե այնտեղ ԶԼՄ-ներում էներգետիկ փորձագետ ներկայացող Արմեն Մանվելյանի հրապարակային խոսքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կան։

«․․․ Fip.am-ը կեղծ լուր էր տվել, որ պատմական գիտությունների թեկնածու և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը հեռուստահարցազրույցում ասել է, թե ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայաններ աշխահում որևէ տեղ չեն գործարկվում, իսկ  Fip.am-ը ասել է՝ գործարկվում են, Արմեն Մանվելյանը սխալ է: Այն դեպքում, երբ  Մանվելյանը ճիշտ է ասել»,- օգտահաշվին հղմամբ գրված է կայքում։   

Aravot.am-ում տեղ է գտել նաև բանախոսի այն պնդումը, թե Մանվելյանը չի խոսել NuScale Power ընկերությունից, իսկ FIP.am-ը հակառակն է պնդել։ Ինչպես նաև կա պնդում, համաձայն որի, FIP.am-ը Մանվելյանին ներկայացրել է «Մեր ձևով» շարժման անդամ։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Մանվելյանի պնդումը՝ պարզելով, որ որևէ պաշտոնական ու բաց աղբյուր չի հաստատում ԱՄՆ-ում մոդուլային ատոմակայանի արգելված տեխնոլոգիայի գոյության մասին։

Նանե Մանասյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930