Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է». «Միասնության թեւեր»

Ապրիլ 16,2026 23:57 Share

«Միասնության թեւեր» կուսակցության համար անթույլատրելի է «ընտրակաշառք» երևույթն առհասարակ: Սա հատուկ ենք արձանագրում, որպեսզի որևէ մեկը չփորձի աղավաղել մեր այս հայտարարությունը: Եթե որևէ մեկը փորձի ձայներ գնել կամ ընտրակաշռք տալ, մենք ինքներս այդ անձանց նկատմամբ իրավական ընթացակարգեր նախաձեռնելու պահանջ կներկայացնենք:

Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին և համակիրներին իրավաբանական օգնությունից զրկելու փաստերը, փաստաբանի մուտքն իր վստահորդի մոտ չթույլատրելն իշխանության կողմից օրենքից դուրս գործելու և իբր ուժ ցուցադրելու անօրինական դրսեւորում է։ Ըստ նշված կուսակցության` վաղ առավոտից ձերբակալվածների մի մասի մոտ փաստաբանի մուտքը թույլատրվել է խոչընդոտներով` օրվա տարբեր ժամերի, իսկ մյուս մի մասն էլ մինչ այս պահը չունի փաստաբանի հետ հանդիպելու հնարավորություն:

Ակնհայտ է, որ իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է:

Քաղաքականությունն օրենքի տիրույթ է, և մենք անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը:

Արդարությունը գալիս է վերացնելու պրակտիկան, երբ իրավապահ մարմիններն օգտատործվում են քաղաքական նպատակներով, մարդու իրավունքները ոտնահարելու հաշվին դիվիդենտներ հավաքելը:

 

«Միասնության թեւեր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930