Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«2018-ին Փաշինյանը խնդրել է Ալիեւին՝ նվազեցնել սահմանային լարվածությունը, ակնհայտ է, չէ՞, որ դիմացը ինչ-որ խոստում է տրվել». Հայկ Մամիջանյան

Ապրիլ 18,2026 12:57 Share

«Փաշինյանենք ձե՞ռ են առնում՝ իրենց կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է եւ հայաթափվել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե ընդդիմության գործողություների հետեւանքով է Արցախը օկուպացվել։

«Անկախ Արայիկ Հարությունյանի հետ ունեցած իմ քաղաքական տարաձայնություններից, ես ճիշտ չեմ համարում խոսել մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է, բայց այս մեկը ուղղակի չեմ կարող չասել։ Դա առաջին անգամը չի եղել, որ պարոն Հարությունյանն այդ ժամանակահատվածում հրաժարական է տվել։ Եվ այն խիզախ, հայրենասեր, պատասխանատու գործիչները, որոնք այդ ժամանակ ստանձնել են Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չունեին, որովհետեւ արդեն որերորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչը ցանկանում էր հրաժարական տալ։ Ուստի, ես չեմ հասկանում՝ ինչքա՞ն կարելի է լկտի սուտ ասել»,- նշեց Մամիջանյանը։

Նա ասաց, որ ՔՊ-ականները փորձում են ներկայացնել, թե իրենց ու Ադրբեջանի միջեւ ոչ մի պայմանավորվածություն, բացի թղթի վրա գրվածից, չկա։ Բայց փաստացի երկու օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ ստորագրման նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

«Այդ թղթի մեջ Սահմանադրության փոփոխության մասին բառ չկա, ստացվե՞ց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չէ գրված։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որեւէ մեկը չի ասի՝ բայց մի հատ էլ նախապայման կա, ձեզ խաբել են, չեն ասել։ 2018 թվականին Փաշինյանը խնդրել է Ալիեւին՝ նվազեցնել սահմանային լարվածությունը, որովհետեւ ինքը պիտի ուժեղ հանրապետականների հարցերը փորձեր լուծել։ Ինչի՞ դիմաց է դրան համաձայնել Ալիեւը, այդ հարցի պատասխանը չունեմ։ Այդ նույն հարցը պետք է տան մեր հայրենակիցները։ Ակնհայտ է, չէ, որ դիմացը ինչ-որ խոստում է տրվել, իսկ քանի՞ նման խոստումներ կան, որոնց մասին դեռ չգիտենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Անդրադառնալով ընդդիմության միասնության մասին հարցերին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ հղում է անում ՀՀԿ-ի 18-րդ համագումարում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած 4 կետերին, որոնք գործնական մակարդակում ապահովում են միասնական ընդդիմադիր ճակատի գործողությունները. «Դա է ՀՀԿ մոտեցումն ընդդիմության միասնականությանը, դրանք են մեր առաջարկները եւ դրանց հետ կապված մանրամասներ կլինեն գալիք շաբաթ»։

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930