Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարին տնտեսական ակտիվությունը չափավորվել է՝ հունվարի 7.6%-ից հասնելով 7.2%-ի

Ապրիլ 20,2026 15:51 Share

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Տնտեսական ակտիվության աճի տեմպը չափավորվեց` փետրվարին հասնելով 7.2 տոկոսի (տ/տ)` մեծ աճ գրանցելով արդյունաբերության և շինարարության ոլորտներում: 

Գնաճը շարունակեց աճել` մարտին հասնելով 4.5 տոկոսի, հիմնականում պայմանավորված սննդամթերքի գներով:

Փետրվարին ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը գրանցեց երկնիշ աճ` տարվա սկզբին գրանցված կրճատումներից հետո:

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալները չափավոր ավելացել են 5.2 տոկոսով (տ/տ):

Փետրվարին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին, սակայն երկամսյա կուտակային հաշվեկշիռը դեռևս ավելցուկային է։

Փետրվարին տնտեսական ակտիվությունը չափավորվել է` հունվարի 7.6 տոկոսից (տ/տ) հասնելով 7.2 տոկոսի (տ/տ) փետրվարին: Աճը շարունակեց մնալ կայուն, ինչին նպաստեց արդյունաբերության (23.8 տոկոս, տ/տ) և շինարարության (21.8 տոկոս, տ/տ) ոլորտներում երկնիշ աճը: Արդյունաբերության ճյուղում հանքարդյունաբերության և թեթև արտադրության ոլորտներն աճել են համապատասխանաբար 67 տոկոսով (տ/տ) և 23.8 տոկոսով (տ/տ), մինչդեռ էլեկտրաէներգիան և էներգետիկան նվազել են 4.5 տոկոսով (տ/տ)։ Հանքարդյունաբերության կտրուկ աճը մեծապես արտացոլում է ցածր բազային էֆեկտը, որը հաջորդեց նախորդ տարվա առաջին երկու ամիսներին հանքարդյունաբերական գործունեության կրճատմանը: Ոչ առևտրային ծառայությունների և առևտրի աճը կազմել է համապատասխանաբար 7 և 5.6 տոկոս (տ/տ): Գրանցված բիզնեսների թիվը փետրվարին կայուն աճ է գրանցել՝ 21.6 տոկոս (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված է ՍՊԸ-ների  թվի 31.1 տոկոս աճով:

Մարտին գնաճն ավելացավ` փետրվարի 4.3 տոկոսից (տ/տ) հասնելով 4.5 տոկոսի (տ/տ): Դա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներով, որտեղ գնաճն ավելացավ 7.8 տոկոսով (տ/տ) և կազմեց ընդհանուր գնաճի մոտավորապես 68 տոկոսը: Առողջապահական ոլորտում գնաճի ցուցանիշը երկրորդ ամենաբարձրն էր՝ աճելով 4.5 տոկոսով (տ/տ) և կազմելով 10.2 տոկոս: Տրանսպորտի գները մարտ ամսին գրանցել են չափավոր գնաճ (2.1 տոկոս): 2026 թվականի մարտի 17-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 6.5 տոկոս:

Փետրվարին արտահանման և ներմուծման ծավալներն ավելացան, համապատասխանաբար 37.6 տոկոսով (տ/տ) և 26.9 տոկոսով (տ/տ)` հաջորդելով հունվարի կրճատումներին: Արտահանման ծավալներն ավելացան 37.6 տոկոսով (տ/տ)` հիմնականում պայմանավորված հանքանյութի արտահանման աճով, որը ավելի քան եռապատկվել է (տ/տ) և դրա երկու երրորդը բացատրվում է մետաղների բարձր գներով՝ զուգորդված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 49 տոկոս աճով (տ/տ): Լրացուցիչ աճ է գրանցվել պատրաստի պարենային արտադրանքի ոլորտում (19 տոկոս), մինչդեռ բանջարեղենային արտադրանքի արտահանումը նվազել է (32.2 տոկոսով): Մյուս կողմից, ներմուծումն ավելացել է 26.9 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում տրանսպորտային միջոցների (75.6 տոկոս աճ, տ/տ), մեքենասարքավորումների (25.3 տոկոս աճ, տ/տ) և պատրաստի պարենային արտադրանքի (68.3 տոկոս աճ) ներմուծման շնորհիվ: Հունվար-փետրվար ամիսների հանրագումարով` արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 12.6 տոկոսով (տ/տ) և 7.3 տոկոսով (տ/տ), ինչի շնորհիվ առևտրային պակասուրդը (տ/տ) չի փոխվել։ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են 5.2 տոկոսով (տ/տ) (ընդհանուրի 35.1 տոկոսը), իսկ Չինաստան արտահանման ծավալները` 3.7 անգամ (ընդհանուրի 13.6 տոկոսը)։ ԱՄԷ արտահանումը նվազել է 36.6 տոկոսով (տ/տ)՝ ոսկու վերաարտահանման բարձր բազայի պատճառով։ 2026 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջային ժամանումներն ավելացել են 18.2 տոկոսով (տ/տ)` 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցված 10.6 տոկոս (տ/տ) անկումից հետո։

Փետրվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 5.2 տոկոսով (տ/տ)` հաջորդելով հունվարի 44 տոկոս (տ/տ) կտրուկ աճին: Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի չափավոր` 10 տոկոս (տ/տ) աճով (որը կազմել է ընդհանուր զուտ ներհոսքերի 57 տոկոսը)` զուգորդված Միացյալ Նահանգներից ներհոսքերի 9.6 տոկոս (տ/տ) աճով (որը կազմել է ընդհանուր զուտ ներհոսքերի 42 տոկոսը): Այլ երկրներից զուտ ներհոսքերը նվազել են 74.5 տոկոսով (տ/տ)` չնայած դրանք կազմում են ընդհանուրի ընդամենը 1.3 տոկոսը:

Մարտին ՀՀ դրամն անփոփոխ մնաց ԱՄՆ դոլարի նկատմամբ (ա/ա), մինչդեռ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 2.3 տոկոսով (ա/ա): Մարտին դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորվեց 3.9 տոկոսով (տ/տ), մինչդեռ եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց, համապատասխանաբար, 2.8 տոկոսով (տ/տ) և 2.4 տոկոսով (տ/տ): Համախառն պահուստներն ավելացան` մարտի վերջի դրությամբ հասնելով 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4.1 ամսվա:

Փետրվարին առևտրային բանկերում ավանդները նվազեցին 0.2 տոկոսով (ա/ա), իսկ վարկերն ավելացան 0.9 տոկոսով (ա/ա): Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը մնացել է կայուն՝ ավանդների հանրագումարով կազմելով 17.1 տոկոս (տ/տ) և վարկերի հանրագումարով՝ 25.3 տոկոս (տ/տ): Ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն. կապիտալի համարժեքության գործակիցը փոքր-ինչ աճել է հասնելով 20.6 տոկոսի, իսկ չաշխատող վարկերը կայունացել են 1.3 տոկոսի մակարդակում:

Փետրվարին գրանցվել է բյուջեի ընդհանուր պակասուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.2 տոկոսին: Փետրվարին ընդհանուր հարկային մուտքերն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ ավելացել են 12.4 տոկոսով (տ/տ): Հարկային եկամուտներն ավելացել են 13 տոկոսով (տ/տ)` հիմնականում պայմանավորված եկամտային հարկի հավաքագրման 10.7 տոկոս (տ/տ) աճով և պետական ​​տուրքի հավաքագրման 70.8 տոկոս աճով: Ընդհանուր ծախսերը  ավելացել են 9.5 տոկոսով (տ/տ)` պայմանավորված ընթացիկ ծախսերի 18.2 տոկոս (տ/տ) աճով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 52 տոկոսով (տ/տ)` արտացոլելով պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերի 30.9 տոկոս (տ/տ) անկումը՝ 2025 թվականի բարձր բազայից: Առողջապահության ոլորտում ծախսերը (հիմնականում ընթացիկ) աճել են 80.8 տոկոսով (տ/տ)՝ 2026 թվականին հանրային առողջապահական ապահովագրության ներդրումից հետո: Հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է բյուջեի ընդհանուր հավելուրդ, որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսին:

 

 

Գծապատկեր 1. Տնտեսական աճի տեմպը չափավորվեց փետրվարին հասնելով 7.2 տոկոսի Գծապատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները փետրվարին չափավոր ավելացան (տ/տ)
(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %) (հազար ԱՄՆ դոլար)
Աղբյուրը` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ
Գծապատկեր 3. Մարտին գնաճն արագացավ Գծապատկեր 4. Ընդհանուր արտահանումն ավելացավ փետրվարին` պայմանավորված օգտակար հանածոների արտահանմամբ
(ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %) (միլիլարդ ԱՄՆ դոլար)
 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ

 

Աղբյուրը` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

 

Գծապատկեր 5.   Փետրվարին ավանդների աճը հապաղել է, իսկ վարկավորման աճը` ավելացել Գծապատկեր 6.  Հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսին համարժեք հավելուրդ
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված) (միլիարդ ՀՀ դրամ)
 

Աղբյուրը` ՀՀ ԿԲ

 

Աղբյուրը` Ֆինանսների նախարարություն

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930