Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում ներկայացրել է «TRIPP»-ի նպատակներն ու հնարավորությունները

Ապրիլ 20,2026 20:25 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, ներդրումային միջավայրի բարելավումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր հիմք են ստեղծում երկրի կայուն զարգացման համար։

Նախագահը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանք կարող են էական դեր ունենալ տարածաշրջանային համագործակցության խորացման և տնտեսական ներուժի լիարժեք իրացման գործում։

Միաժամանակ ներկայացվել են «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման խթանման համատեքստում։

Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930