Լրահոս
Օրվա լրահոսը

Խորքային փոփոխություններ տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյան

Ապրիլ 20,2026 21:21 Share

Երբ պետությունը կառուցում է տնտեսություն, որը չի արտադրում բավարար արժեք, չի կուտակում կապիտալ և չի վերահսկում իր ենթակառուցվածքները, այն դառնում է ոչ թե տնտեսություն ունեցող պետություն, այլ՝ տնտեսությամբ պայմանավորված պետություն։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է Դավիթ Անանյանը։

Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը։

Նա նկատել է, որ գործող իշխանությունների առաջարկած ծրագրերը չունեն հաշվարկներ, մեխանիզմ և պատասխանատվություն, իսկ «Միասնության թևերը» առաջարկում է ոչ թե առանձին ծրագրեր, այլ ամբողջական համակարգ, որի նպատակը պետության վերակառուցումն է։

«Կառուցվածքային և խորքային փոփոխությունները չեն լինում ինքնաբուխ։ Դրանք տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք՝ կոտրելու գործող մոդելը, պատասխանատվություն՝ դրա հետևանքները կրելու և առաջնորդություն՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելու»,- հայտարարել է Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը որոշում է կայացրել մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին և հաստատել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածուները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930