Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։
❌ Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
🚫 Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։
💰 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Կարդացեք նաև
💰 Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին


















































