Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ապրիլ 22,2026 17:22 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։

Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, որն առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։

Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։

Թույլ տվեք, առիթից օգտվելով, Ձեզ շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով»։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930