Լրահոս
Օրվա լրահոսը

«Համատարած գաղտնալսում են, ինչո՞ւ ՔՊ-ականների վերաբերյալ ձայնագրություն չի հրապարակվում»․ Արամ Վարդևանյան

Ապրիլ 22,2026 17:56 Share

«Իրավական առումով ունենք զրո մտահոգություն։ Իրավական, օրենսդրական որևէ գործիքակազմ չկա խոչընդոտ առաջացնելու համար։ Գործընկերների հետ մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը նախքան դրանց ներկայացումը։ Դրանք ԸՕ և «Կուսակցությունների մասին» օրենքի տեսանկյունից հավուր պատշաճի են, համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին»,- հարցին՝ մտահոգությունները փարատվեցի՞ն, որ կարող է ԿԸՀ-ն իրենց ուժի հայտը չգրանցել, «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաթղթերը հանձնելուց հետ ԿԸՀ բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված փաստաբան Արամ Վարդևանյանը։

Լրագրողները նշեցին՝ նոր ձայնագրություններ են հրապարակվել և հարցրին՝ սրանք չեն կարո՞ղ իրավական հիմք ստեղծել, որ կուսակցությունը չգրանցեն, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «ԸՕ մեկ այլ կարգավորում, որին կարծես հղում էր տրվել վերջերս ԿԸՀ-ի կողմից, վերաբերում է ընտրական գործընթացի մեկ այլ ռեժիմի։ Գիտեմ՝ ինչ աստիճանի տեղեկացված եք այս ձայնագրությունների՝ մոնտաժված լինելու վերաբերյալ։ Աշխարհում բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր են լինում․ նախաքննության փուլում, որ ձայնագրությունները մոնտաժված կերպով հրապարակայնացվեն, նման փորձ առկա չէ, հետևաբար դրանց բովանդակությանը վերապահումով վերաբերվեք»։

Հարցին՝ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված տարածվող ձայնագրություններն օրինակա՞ն են իրականացվել, Արամ Վարդևանյանն այսպես պատասխանեց․ «Գոհար Ղումաշյանի դեպքի հետ կապված ասեմ՝ խորին հարգանքով նախաքննական գաղտնիքի նկատմամբ, բայց այդ իրավական որոշումը, որը թույլատրելի պիտի համարեր այդ գործընթացը, չեմ տեսել։ Ընդհանրապես այն, որ համատարած գաղտնալսում է իրականացվում, միջազգային փորձի տեսանկյունից լավ երևույթ չէ։ Հանցավորության կանխարգելումը չափազանց կարևոր է, բայց երբ համատարած անձանց գաղտնալսում է իրականացվում, դա լավ երևույթ չէ ՔՊ-ի մեջ էլ լինում են անձինք, որոնք իրավունքի հետ կապված խնդիրներ են ունենում, բա դրա վերաբերյալ ինչի՞ մի ձայնագրություն չի լինում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ ՔՊ-ի որևէ անդամի վերաբերյալ մի ձայնագրություն չի հրապարակում»։

Արամ Վարդևանյանը նաև ասաց՝ գրեթե վստահ է, որ բոլոր լրագրողներին նույնպես գաղտնալսում են։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ամեն ինչ օրինական է, ինչո՞ւ են ձայնագրության մեջ ասում ՝ բաց կապով ես զանգել, տելեգրամով, կամ վոթսափով զանգիր, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Դուք միշտ բաց կապով ե՞ք հաղորդակցվում ձեր մտերիմների հետ։ Յուրաքանչյուր անձ ունի իրավունք ցանկացած հավելվածից օգտվելու։ Եթե հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կատարված պնդումը, որին հղում տալով՝ հարցադրում ենք ներկայացնում, ունենար բավարար կապ իրականության հետ, դատարանների որոշումները, որոնք եղել են այնպիսին, դրանց հիմնական մասը մերժելու պայմաններում, այդպիսին չէին լինի»։

«Ուժեղ Հայաստանի»՝ փաստաթղթերի ներկայացման գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930