Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված բալիկի հիշատակին

Ապրիլ 26,2026 19:04 Share

Մայրաքաղաքի Պարոնյան-Լեո խաչմերուկում այսօր մոմավառություն եւ հիշատակի երեկո է տեղի ունեցել՝ չորս տարի առաջ այս օրն այդ տեղում վրաերթի ենթարկված  հղի Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված բալիկի հիշատակի առիթով։

Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից։

Մարդիկ այսօր ի հիշատակ Սոնայի եւ նրա չծնված երեխայի մոմեր են վառել, ծաղիկներ ու խաղալիքներ դրել նրանց զոհված վայրում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30-ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։ Այդպես դատարանը լուծեց միայն մեղավորության հարցը, սակայն պատժի հարցը մնաց օդում կախված։ Դատարանը հայտնել էր, որ դրան կանդրադառնա դատալսումների փուլում։ Պատասխանող կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, պատժի կրումը հետաձգվել է։

Օրերս փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էր ահազանգել, որ չորս տարի առաջ վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնայի եւ նրա չծնված փոքրիկի գործով մինչ օրս ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Կարեն Վրթանեսյանի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930