Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներին

Ապրիլ 26,2026 23:17 Share

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

Ապրիլի 24-ին Զարեհ Սինանյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մասնակցել է «Հայկական օրեր» մշակութային միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հիշողություն, ժառանգություն և ապագա․ մտածել, կերտել և փոխանցել Հայաստանը» խորագրով գիտաժողովի փակման արարողությանը։

Միջոցառմանը Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը հայկական ինքնության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և սփյուռքահայ համայնքների համախմբման համատեքստում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ավինյոնի փոխքաղաքապետ Միշել Մք Մանուս-Շուշանան։

Ելույթներից հետո անցկացվել է ընդունելություն, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքային իշխանությունների և միջոցառման մասնակիցների հետ։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Ավինյոնի քաղաքապետարանին՝ հայ համայնքի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։

Ապրիլի 25-ին Զարեհ Սինանյանը, Ավինյոնի Հայ մշակույթի տան ղեկավար Նելլի Իզողս Մարգարյանի և կառույցի անդամների ուղեկցությամբ, այցելել է քաղաքում տեղադրված հայկական խաչքարի հուշավայր, որտեղ ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նույն օրը Գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև «Հայկական օրեր» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Նոր աշուղ» հայկական երաժշտական խմբի համերգին, որին ներկա էին Ավինյոնի և հարակից բնակավայրերի հայ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի հյուրեր։

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930