Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից. Փաշինյան

Ապրիլ 27,2026 18:50 Share

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նշեցին կազմավորման 34-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալները, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սահմանապահի օրվան նվիրված հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո։

ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այնուհետև, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանապահի օրվա առիթով և շնորհակալություն հայտնելով Սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։

Երկրի ղեկավարն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Սահամանապահ զորքերն իրենց ծառայությունն իրականացնում են մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ խաղաղության հետ զուգահեռ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն խորհրդանիշներից է սահմանապահը և Կառավարության ցանկությունն է, որ բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում։

Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես եկան տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:

ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930