«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի հասարակություն, որտեղ Բաքվի գերությունից վերադարձած ծերունուն անեծքներ են ուղղում, քանի որ համարձակվել է նախկինի ձեռք սեղմել,
որտեղ ձերբակալված, կերակրող կնոջ շուրջ քննարկումը վերից վար անշնորք պիտակավորումներով ու ընդհուպ մինչեւ մայրանալու դատապարտմամբ է ընթանում, ներառյալ՝ կանանց կողմից,
որտեղ թշնամուն ահուսարսափի մատնած ու պատերազմի շունչը դեմքին գեներալին ուռոդ ու վամպիր են անվանարկում ու հրճվում ձերբակալությունից՝ իրենց տան դիվանին գամած տղամարդիկ,
Կարդացեք նաև
որտեղ ցանկացած հարցի քննարկում վեր է ածվում նախկինի ու ներկայի, սեւի ու սպիտակի պիտակավորման,
Նման հասարակությունը, մեծ հաշվով, վաղուց տանուլ է տվել ու շահել են նրանք, ովքեր հաջողեցին այսպես դեգրադացնել, պառակտել ու կառավարել նույն այդ հասարակությանը։
Նման պայմաններում իրավագիտակցությունից, բարոյական արժեքներից, կարեկցանքից, քրեադատավարական պրոցեսների սկզբունքներից խոսելը լրիվ անիմաստ է, քանի որ դրանք տրորվել եւ անտեսվել են առաջինը նրանց կողմից, ովքեր պետք է պահեին այդ կանոնները ու իրենց կողքիններին էլ օրինակ ծառայեին։


















































