Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում սպանություն է կանխվել․ երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել

Ապրիլ 29,2026 16:21 Share

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930