Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում են երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը». Սամվել Կարապետյան

Ապրիլ 29,2026 22:22 Share

Առաջատար հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ դիտարկմանը, որ իշխանությունը միշտ նշում է, որ եթե հանկարծ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ինքը չլինի իշխանություն, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինքը չընտրվի, այլ ընտրվեն այլ ուժեր՝ երեք ուժեր է նշում, որոնցից հիմնականն «Ուժեղ Հայաստանն» է, այդ պարագայում կլինի պատերազմ։ Անգամ նշում է ամիսը՝ սեպտեմբեր։ Մյուս կողմից ընդդիմադիր ուժերը Փաշինյանին հարևաններին հաճո քաղաքականության մեջ են մեղադրում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում են երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»։

Լրագրողները հետաքրքրվեցին. 2018-ին ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ վերջին ութ տարում ապացուցել են, որ իշխանությունը իրենց պետք էր առաջին հերթին սեփական կյանքը բարելավելու համար։ Օրինակները շատ են՝ սկսած միլիոնավոր դրամների պարգևավճարներից մինչև առանձնատներ, որոնք կառուցում կամ ձեռք են բերում այսօրվա պաշտոնյաները։

Ինքն ինչպե՞ս է պատրաստվում համոզել ժողովրդին, որ իշխանությունը վերցնելն իրեն պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու, այլ Հայաստանն ուժեղացնելու և հարստացնելու համար։ Ի պատասխան Սամվել Կարապետյանն ասաց. «Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին՝ ի տարբերություն ներկա իշխանությունների, որոնք բյուջեն լցնում են սեփական գրպանները»։

«Հունիսի 7-ին պարտվելուց հետո էլ Փաշինյանը գործող Սահմանադրությամբ շարունակելու է պաշտոնավարել մեկ ամիս։ Արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը Փաշինյանը ՏԻՄ-երի օրինակով կփորձի ազդել ձեր թիմի պատգամավորների վրա՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելով կամ այլ մեխանիզմներ կիրառելով»,- հարցրեց լրագրողը։

«Դուք թերագնահատում եք մեր ժողովրդին։ Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ։ Դրա համար մենք ունենալու ենք Ուժեղ Հայաստան»,- կարճ պատասխանեց պարոն Կարապետյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930