Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում․ կդիմեն Սահմանադրական դատարան

Ապրիլ 30,2026 10:16 Share

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Կառավարությունը նախատեսում է կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի կողմից կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշ­ման առկայության դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ հետևյալ պետությունների կողմից՝ 2026թ. հունվարի 22-ին՝ Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն:

 

Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930