Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Գեւորգ Պապոյանը ծախսել իր առաջին 300 հազար դրամ աշխատավարձը

Մայիս 01,2026 14:53 Share

«Առաջին աշխատանքս 2008 թվականին է եղել, 300 հազար դրամից մի քիչ ավել աշխատավարձ եմ ստացել՝ 1000 դոլարին համարժեք, մի փոքր էլ ավել գումար էր»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ իր ուսուցչուհի մայրը 30 հազար դրամ աշխատավարձ էր ստանում։

Թե այն ժամանակ ինչպե՞ս է ծախսել իր վաստակած գումարը, Գեւորգ Պապոյանը չի հիշում։

Երիտասարդներին խորհուրդ է տալիս կրթվել եւ աշխատասեր լինել, նաեւ սիրել այն աշխատանքը, որը կատարում են․ վստահեցնում է՝ հաջողությունն ապահովված է լինելու այդ պարագայում։ Համենայնդեպս, հայտարարում է, որ իր փորձն է սա։

Հիշեցնենք, Գեւորգ Պապոյանի կարիերայի աճը սկսվեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում, երբ նա միացել էր «Քաղաքացիական պայմանագրին»։

«Աշխատանքային օրը չի ավարտվում ժամը 6-ին»,- ասում է նախարարը՝ հավելելով, որ իր աշխատանքային օրն ինքն ավարտում է այն ժամանակ, երբ զգում է, որ ուժերն արդեն սպառվել են։

Լրագրողները նկատեցին՝ «Յանդեքս» տաքսի ծառայության աշխատակիցներին թույլ չէին տվել մտնել հրապարակ, քանի որ ինչ-ինչ խնդիրներ-պահանջներ են ունեցել։ Պապոյանը տեղյակ չէր, թե ինչի՞ մասին է խոսքը, ասաց՝ այսօր բոլոր աշխատողների տոնն է։

Արդյոք Հայաստանում աշխատավորների իրավունքները պահպանվա՞ծ են՝ հարցին էլ պատասխանեց՝ այդ ուղղությամբ աշխատում են։

Ինչպիսի՞ Հայաստանում պետք է ապրենք, որպեսզի մարդիկ իրենց հայացքների համար աշխատանքից չազատվեն, ինչպես, օրինակ, Սարդարապատի դպրոցի տնօրենը, Ցեղասպանության թանգարանի տնօրենը, հարցին էլ այսպես պատասխանեց․ «Հայաստանում մարդկանց աշխատանքից չեն ազատում, եթե այդ հայացքները չեն հակասում երկրի պետական քաղաքականությանը, ազգային անվտանգությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գեւորգ Պապոյանը հայտարարում է՝ ՀՀ-ում 170 հազար մարդ կա, որոնք միշտ աշխատում են, ինքը շատ մարդկանց է ճանաչում, որոնք չեն ուզում աշխատել՝ տարբեր պատճառներով․ «Մենք 288,500 հազարի աշխատատեղ ապահովել ենք, առաջիկա 5 տարում ևս 125-130 հազարը կապահովենք։ Սա բերելու է նրան, որ գործազրկություն, ըստ էության, չի լինելու»։

Հայաստանում ևս 300 հազար աշխատատեղ ստեղծելը նա իրատեսական չի համարում, ասում է՝ սուտ են նման խոստումները։

Լրագրողները նաեւ նկատեցին՝ տպավորություն է, որ մարդկանց պարտադրանքով են բերել այս միջոցառմանը, քանի որ մեծ կոլեկտիվները կազմակերպված ներկա են։

«Մեկ մարդու պես եթե գային, այստեղ 100 հազար մարդ կլիներ, բայց մի տաս հազար մարդ կա»,- եղավ Պապոյանի արձագանքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողների հետ տարբեր զրույցներում էլ մարդիկ նշում էին, որ ի շահ կառավարության են իրավունքները պահպանվում, ի շահ աշխատողների չի, աշխատավարձերը նույնն է, թանկություն է երկրում, աշխատատեղերն էլ քիչ են։ Կային նաեւ այնպիսիք, ովքեր գոհ էին ամեն ինչից, նախեւառաջ կառավարությունից։

«Որ շքերթ է՝ ո՞ւր են մեր աշխատանքային կոլեկտիվները՝ ուսուցիչները, բժիշկները, դերասանները, ո՞ւր է աշխատավոր ժողովուրդը, արդյունաբերողները, մշակույթի գործիչները։ Վերեւից եմ գալիս․ եթե երեխաներն էդ կովը պիտի տեսնեն եւ ուրախանան՝ թող ուրախանան, բայց երեխաների ուրախանալու բան էլ չկա, որ նայեն։ Միայն խանութներն են ու բանկերը»,- դժգոհեց մշակույթի գործիչ ներկայացած մի այցելու։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031