Լրահոս
Օրվա լրահոսը

Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ սոցիալական օգնության բաժանումը առերևույթ հանցակազմ է պարունակում. Դանիել Իոաննիսյան

Մայիս 03,2026 12:39 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցինք, որ Թալին համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։

Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գումարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։

Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում։

Շուտով Հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին։
Հ.Գ. Նշեմ, որ տեղեկությունը ստացել էինք ընդդիմադիր կուսակցություններից մեկից` նախքան դրա տարածումը ԶԼՄ-ներով, բայց իրավական քննարկումներն իրոք երկար տևեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031