Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված. Տիգրան Աբրահամյան

Մայիս 05,2026 12:10 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված։

Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ օրակարգում։

Ավելին, Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող սպառնալիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031