Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բազմաքայլ խաբեությամբ առգրավել ու hետ չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը. հայտարարություն

Մայիս 05,2026 15:59 Share

Ոստիկանությունը բազմաքայլ խաբեությամբ առգրավել ու hետ չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։

Ավտոբուսը կայանված էր Նժդեհի արձանի մոտ, կարմիր գծերի վրա, առանց որևէ խախտման։ Մեզ հետ կապվում են պարեկային ոստիկանության ծառայողները ու հայտնում, որ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի հետ կապված կարիք կա տարածքը ազատել մեքենաներից ու խնդրում են, որ հանենք ավտոբուսը։

Չնայած նրան, որ կարող էինք ոչինչ չձեռնարկել օրինական կայանված մեքենան տեղափոխելու հարցում, բայց որոշում ենք այնուամենայնիվ կազմակերպել տեղափոխումը չխոչընդոտելու պետական արարողության կոկիկ կազմակերպմանը։

Այդ պահին մեր D կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդը, ով կարող էր ավտոբուսը վարել քաղաքում չէր, ըստ այդմ ստիպված փորձում ենք մարդ գտնել ով գոնե տեխնիկապես կարող է վարել սովետական այդ ավտոբուսը։ Վերջապես փորձառու վարորդ ենք գտնում, ով տեխնիկապես կարող է վարել մեքենան, բայց չունի D կարգի վկայական։

Գնում ենք տեղում պարեկներին ներկայացնում իրավիճակը, բացատրում, որ կամ պիտի տեղափոխի համապատասխան վկայական չունեցող վարորդը, կամ մենք այլ լուծում չունենք թող իրենք տեղափոխեն։ Նրանք ասում են, որ խնդիր չկա, խնդրում են տեղափոխել Կենտրոնից, կայանել Ս. Դավիթ կայարանի տարածքում։

Կայարան տանելու ճանապարհին, մի ուրիշ պարեկ կանգնացնում է մեքենան առանց որևէ խախտման փաստ մատնանշելու։ Վարորդական իրավունքի ստուգման արդյունքում «պարզում է», որ D կարգ չկա ու նախաձեռնում տուգանային հրապարակ տեղափոխելու գործընթաց։

Մենք բացատրում ենք իրավիճակը, ասում, որ կապ հաստատի այն մյուս պարեկների հետ ու ճշտի եղելությունը։ Բնականաբար որևէ քայլ չի ձեռնարկում։ Մենք ենք գնում այն պարեկների մոտ ում հետ պայմանավորվել էինք սառը դեմքով ասում են, մենք կապ չունենք, գնացեք։

Ընթացքում գալիս է բարձրաստիճան մի ոստիկան, ասում, որ ինքը հասկանում է ինչ է կատարվել, բայց ավելի լավ է հիմա տանեն տուգանային հրապարակ, հաջորդ օրը գնանք վերցնենք։

Այստեղ սկսվում է ամենաիրական աբսուրդը։ Մենք ասում ենք` տարեք։ Չեն կարողանում։ Վարորդ չունեն, որ կարողանա վարել այդ ավտոբուսը։ Ի վերջո մեր D կարգ չունեցող վարորդին խնդրում ենք, օգնում է, որ կարողանան քշել տանել ավտոբուսը տուգանային հրապարակ։

Առ այսօր տարատեսակ պատճառաբանություններով, արդարացումներով ու բյուրոկրատական լաբիրինթոսներով ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել մեր ավտոբուսը։ Մեր գնահատմամբ՝ Ոստիկանությունը այս թակարդը լարել է դիտավորյալ, մեր քարոզչական ավտոբուսը առգրավելու համար։

Պետք է խոստովանենք, որ զղջում ենք պետական արարողակարգային միջոցառմանը չխոչընդոտելու համար, այսուհետ այլ կերպ կվարվենք։

Բոլորին դեմ եմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031