Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Միլլի Մեջլիսի իբր «հայամետ շրջանակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը՝ ապատեղեկատվության միջոցով». Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 05,2026 17:34 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բա չիմացա՞ք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պարզել է, որ իբր «հայամետ շրջանակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը՝ ապատեղեկատվության միջոցով»։ Նախ չհասկացա, թե ինչու են «փխրուն» համարում այս ամենը, բայց ինչևէ․․․

Կարճ ու բառացի մեջբերում անեմ այսօր արված հրապարակումից․ «Վերջին օրերին Ադրբեջանին և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության օրակարգին ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում։ Հայկական լոբբիստական կազմակերպություններն այս անգամ զրպարտչական արշավ են իրականացրել Ադրբեջանի դեմ՝ ընտրելով այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ հորինված «հայոց ցեղասպանության», «հայ ռազմագերիների» և Խանքենդի [Ստեփանակերտ] քաղաքում գտնվող օբյեկտների շուրջ․․․»։

Այսինքն՝ ըստ «խաղաղության աղավնիների» տրամաբանության, եթե խոսվում է մեր գերիների ազատ արձակման կարևորության, եկեղեցիներ չքանդելու և մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ գրառումներ են արվում, դրանից ենթադրյալ «խաղաղությունը» լրջորեն տուժում է, բայց այ, որ մեր հայրենակիցներին պատանդ են պահում շինծու մեղադրանքներով, որ մեզ էթնիկ զտման ենթարկելուց հրճվում են, որ մեր եկեղեցիները քանդում են, որ 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունից ուրախանում են, որ մեր երկրի դեմ ամենօրյա ռեժիմով զավթողական ծրագրեր են մշակում, դրանից «խաղաղությունը» փթթում է և բարգավաճում։

Ինչ ասեմ՝ չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031