Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի՝ վերջին տարիների քաղաքականությունը դիվերսիֆիկացիան է․ Արմեն Գրիգորյան

Մայիս 06,2026 14:43 Share

«Վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հեղափոխություն է եղել, հիմա ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։ Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքներն ու ջանքերը։ Բայց տեսնում ենք, որ աշխարհաքաղաքականությունն ավելի խճճված է դառնում, նայեք մեր տարածաշրջանին»,-«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի Եվրոպան իշխանության և գերիշխանության նոր ձևերի միջև» թեմայով պանելային քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ-ի՝ վերջին տարիների հիմնական քաղաքականությունը դիվերսիֆիկացիան է․ «Այն ճանապարհը, որով Հայաստանի անվտանգությունն էր ապահովվում այլոց կողմից, կոլապսի ենթարկվեց 2020-ի պատերազմից հետո։ Ուստի մենք պետք է փնտրեինք այլ ուղիներ, թե ինչպես կարող ենք ապահովել մեր անվտանգությունը։ Դրանից մեկը հավասարակշռված արտաքին քաղաքականությունն էր, դիվերսիֆիկացիան։ Մենք մեկ դերակատարի նկատմամբ ունեինք դժգոհություն, տեսանք, որ դա մարտահրավեր է մեր անվտանգության համար։ Տեսանք, որ կան նաև այլ հնարավորություններ։ Այժմ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ուժեղանում են նաև դիվերսիֆիկացիայի շնորհիվ»։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ նա ասաց․ «Տարածաշրջանում աշխարհաքաղաքականություն ենք փոխում։ Մենք ապրում էինք հակամարտության տարածաշրջանում, որը վերափոխվում է խաղաղության տարածաշրջանի, երբ արդեն ԵՄ ղեկավարությունից է կոչ հնչում ձեռներեցներին ներդրումներ անել այս տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը կարևոր է Հարավային Կովկասը խաղաղության կղզի դարձնելու համար։ Այս ճանապարհին մեզ համար ԵՄ-ն կարևոր գործընկեր է։ Մեզ համար կարևոր են նաև մյուս բոլոր գործընկերները»։

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031