«Ազատություն». «Միջին միջանցքի» զարգացումն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնեն անվտանգության մակարդակը տարածաշրջանում և կհանգեցնեն բարեկեցության աճի, Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ իր «սրտագին բարեմաղթանքները» փոխանցելով Ադրբեջանին։
Օրերս Երևան այցելած Յըլմազի հայտարարությունը հնչել է այսօր՝ Ստամբուլում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։
«Մենք հավատում ենք, որ խաղաղությունը շատ մոտ է։ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու դեպքում ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասը թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ տեսանկյունից շատ ավելի նշանակալի դերակատարություն կստանձնի», – հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































