Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ինչքան հանցագործներից ենք տուժում, նույնքան էլ այդ հանցանքը պարտակողներից՝ լինի դա գիտակցված թե չգիտակցված. Տաթևիկ Սողոյան

Մայիս 06,2026 23:03 Share

Իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանը գրում է.

«Հանցանքի պարտակումը» կամ «աշխատանքային պարտականությունների կատարման սահմանները»
Սյուզի Բադոյանի համառ ջանքերի արդյունքում Վեդիում անչափահաս աղջիկների բռնա***ության գործը ստացավ ոչ միայն հանրային արձագանք, այլ նաև իրավասու մարմինները ստիպված եղան գործողություններ կատարել, որոնց ընթացքում շարունակում են «կրակել սեփական ոտքերին»։
Արդարադատության համակարգից վաղուց մեծ սպասելիքներ չունեմ, բայց վստահ եմ, որ այս գործով համակարգի խայտառակությունների մասին շարունակելու են խոսել նաև գործում ներգրավված պրոֆեսիոնալ փաստաբանները։

Բայց այս գրառումը նվիրվում է անչափահաս աղջկա բռնա***ության գործը պատշաճ քննությունը չիրականացնող մարմնի անգործությունն արդարացնող կնոջը. ավելի ճիշտ այն երևույթին, երբ մարդն այդ «աշխատանքային» կամ «բարոյական» բեռը վերցնում է ոչ թե պետական մարմնի, այլ իր սեփական անունից։

Չգիտեմ, թե ով կամ ինչպե՞ս է համոզել մամուլի պատասխանատուին հրապարակել անչափահաս և խոցելի վիճակում գտնվող զոհի պախարակող սույն տեքստը։ Վստահ չեմ ՝ գիտի արդյոք հեղինակը, որ անչափահաս անձի հարցաքննությունը և ԲՈԼՈՐ քննչական գործողությունները պետք է իրականացվեն հոգեբանի ներկայությամբ՝ առավել ևս եթե երեխան մտավոր զարգացման խնդիրներ ունի (Քր. դատ. օր Հոդված 212)։

Սա ոչ միայն նրա համար է, որ երեխային հնարավորինս զերծ պահեն նոր տրավմաներից, այլ որպեսզի երեխայի համար կարողանան ապահովել այնպիսի հոգեբանական մթնլորորտ, որ երեխան տա արժանահավատ ցուցմունք։

Այլ կերպ ասած՝ եթե առերևույթ բռնության զոհ դարձած խոցելի երեխան տալիս է հակասական և անորոշ ցուցմունքներ, դա քննչական մարմնի խնդիրն է, ոչ թե երեխայի։

Ու հետևաբար վստահ չեմ նաև, որ մտքերի հեղինակը տեղյակ է սեռական անձեռնմխելիության դեմ հանցանքների քննության չափանիշներից. թե պետությունը հանցագործության կասկածի ինչ շեմի պարագայում ինչպիսի ջանասիրություն պիտի ցուցաբերի այն բացահայտելու և ապացույցների ինչպիսի քանակ է բավարար անձին մեղադրանք առաջադրելու և այդ մեղադրանքը հաստատելու համար։

Չգիտեմ նաև ինչքանով է տեղեկացված հեղինակը նմանատիպ հանցագործությունների վիճակագրությունից. թե ինչքան հաճախ են հենց խոցելի երեխաները դառնում սեռական բռնության զոհ, որովհետև «չեն հասկանա, թե ինչ է կատարվում»։

Բայց գիտեմ մի բան, որ մենք ինչքան հանցագործներից ենք տուժում, նույնքան էլ այդ հանցանքը պարտակողներից՝ լինի դա գիտակցված թե չգիտակցված»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031