Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանը կկարոտի Արծվիկ Մինասյանին

Մայիս 07,2026 11:32 Share

«Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Սրբազան պայքարի» ժամանակ սադրում էին ոստիկաններին․ անուններ տվեք, ովքե՞ր էին սադրում, եթե անուններ չեք տալիս, ուրեմն ստախոսությամբ եք զբաղված»,- խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ ունեցած ելույթին հակադարձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Խորհրդարանում այսօր շարունակվում են ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումները։ Դրանք վերածվեցին ընդդիմություն-իշխանություն հերթական լեզվակռիվների։

Գառնիկ Դանիելյանը միացրեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ էր անում՝ վերցնել այն ամենն ինչ կա ձեռքերի տակ եւ դուրս գալ փողոց՝ դիմադրելու ոստիկաններին։

Ասաց․ «Ու երբ իշխանությունները «մարտի 1»- ից են խոսում՝ 8 տարի իշխանության էիք՝ բացահայտեիք։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ «մարտի 1»-ն ամբողջական ծավալով բացահայտված է»։

Դատախազին հարց տվեց՝ «Սրբազան պայքարի» վերաբերյալ հրապարակված ձայնագրությունները մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ եւ արդյոք դրանք փորձաքննության ենթարկվել են։

Մանրամասները՝ տեսանյութում

Կրքերն այնքան բորբոքվեցին, որ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ ելույթ ունեցով․ «Պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, որ «հոկտեմբերի 27»-ը Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմն է կազմակերպել։ Ճի՞շտ եմ հասկանում, եթե այդ տրամաբանությամբ գնանք, ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում անգլիական թագուհուց վերածեց բռնապետի»։

Ապա հայտարարեց, որ ՀՅԴ-ն հաջորդ գումարման խորհրդարանում չի լինելու․ «Մյուս գումարման ԱԺ-ում ես ձեզ չեմ կարոտում, բացառությամբ Արծվիկ Մինասյանին, որի հետ բանավիճելը ինձ միշտ հաճելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031