«44-օրյա պատերազմի հետ կապված մեր դիրքորոշումը ներկայացված է դատարան ներկայացված վարույթների դիրքորոշումներով, բայց մի քանի վարույթներից, որոնք խիստ գաղտնի են»,- խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր՝ դատաիրավական համակարգից մասնակցե՞լ են 44-օրյա պատերազմի հարցերը քննող քննիչ հանձնաժողովի հարցաքննություններին, հարուցված քրեական գործերից քանի՞սն են բանակին վերաբերվում, քանիսը՝ մյուս պետական համակարգերին։ Սեյրան Օհանյանի տպավորությամբ, նաեւ քննիչ հանձնաժողովով փորձ է արվում պատերազմում պարտության մեղավորությունը ռազմական գործիչների դաշտ տեղափոխել, մինչդեռ պետական բոլոր համակարգերն էլ ունեն իրենց մեղավորությունը։
Աննա Վարդապետյանը հիշեցրեց՝ առաջին ատյանի դատարանում պատերազմի պարտության վարույթներից մեկով ունեն հանգուցալուծում՝ խիստ ազատազրկմամբ՝ մոտ 15 տարի պատիժ։
«Մեզնից քաղաքական գնահատականներ ակնկալելը չի բխում մեր գործառույթներից»,- ասաց դատախազը։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը հակադարձեց՝ քաղաքական գնահատական չեմ ուզում, հարցերս կոնկրետ էին, ձեր գործունեության արդյունքում պա՞րզ է արդյոք՝ այլ համակարգերից հարուցված գործեր կան, թե չկան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































