Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային քրեական դատարանի համագործակցության հեռանկարները

Մայիս 07,2026 14:29 Share

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեին։

ԲԴԽ նախագահը կարևորել է հանդիպումը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև ձևավորվող համագործակցության խորացման ճանապարհի նշանակալի փուլ։

Նա ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխավորման ԲԴԽ սահմանադրական մանդատը և հետաքրքրվել ՄՔԴ-ի կողմից մշակված մեխանիզմներից, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի դատական համակարգի համար։

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և ՄՔԴ-ի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես ընդգծելով դատավորների վերապատրաստման կարևորությունը։

Նա նշել է, որ ՄՔԴ-ն պատրաստ է աջակցել հայ դատավորների մասնագիտական կատարելագործմանը՝ վերապատրաստումների, աշխատանքային այցերի և փորձագետների ներգրավման միջոցով։

Կողմերը առանցքային են համարել դատական անկախության վերաբերյալ շարունակական երկխոսությունը, ինչպես նաև՝ երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը, ՄՔԴ աշխատակազմի ղեկավար Հիրադ Աբթահին, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը։

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031