Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում դարձյալ բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Կոմիտեի նախագահի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ և կատարվում զանգեր։
Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
Քաղաքաշինության կոմիտե


















































