Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն իր ողջ կարողությունը դնելու է՝ ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը. Տիգրան Աբրահամյան

Մայիս 08,2026 12:51 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցը սկսելուց առաջ խոսեց Շուշիի ազատագրումից. «34 տարի առաջ այս օրերին սկսվեց Շուշիի հաղթական օպերացիան, որն, ըստ էության, ոչ միայն պատմական փաստ է մեր հայրենիքի պատմության բաղկացուցիչ եւ ամենակարեւոր օրերից մեկը, այլեւ, ըստ էության, շատ հստակ ուղերձ էր հայ ժողովրդի կողմից աշխարհին առ այն, որ հայը կոտրվող չէ, վախկոտ չէ, հայը պարտվող չէ, եւ նվիրյալների առաջնորդության պարագայում մշտապես հաղթում է։

Որքան էլ այսօրվա իշխանությունը փորձի հասարակությանը համոզել, որ հայը հաղթելու հնարավորություն չունի, եւ իր զիջողականությունը, պարտվողականությունը դրանով է պայմանավորված, պատմությունը թարմ է, պատմության բազմաթիվ դրվագներ ցույց են տվել հայ ժողովրդի պայքարի ոգին եւ կյանքը՝ իր բնօրրանում ապրելու եւ իր ազատության համար ճակատամարտելու համար, եւ 34 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները պատմական վառ դրվագներից են: Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք պլանավորեցին, առաջնորդեցին հայ ժողովրդին դեպի հաղթանակ: Հավերժ փառք մեր բոլոր այն նահատակներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին շատ ավելի կարեւոր գաղափարի իրականացման համար»։

 

Քարոզարշավի մասին խոսելիս՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ-ն իր ողջ ներուժն ու կարողությունը դնելու է՝ ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը ընտրական գործընթացներում. «ՀՀԿ-ի որոշումը ընտրություններին չմասնակցելու առումով նաեւ պետք է դիտարկել այս համատեքստում: Թեեւ շատ ու շատ իրադարձություններ մեր պատկերացումների շրջանակներում չեն ընթացել կամ ընթանում, համենայն դեպս՝ Հանրապետականն իր մասով անելու է առավելագույնը»։

Ճեպազրույցներն՝ ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031