Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և մի շարք երկրների ղեկավարներին

Մայիս 08,2026 14:38 Share

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլը։

«Այս օրը մենք երախտագիտության և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով՝ մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը», ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, ոգու ամրություն և երկարակեցություն։

Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշողությունը և հաջորդ սերունդներին փոխանցել բարեկամության ու փոխօգնության այն բարի ավանդույթները, որոնք կապում են մեր երկրների ժողովուրդներին։

Թարգմանությունը՝ «Ազատության»:

Լուսանկարն ՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031