«Մեր երկրում որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ մեզ պատերազմ է պետք, ո՛չ մի քաղաքական ուժ, ո՛չ մի քաղաքացի: Սա իշխանության հնարածն է: Իրականում իշխանությունը թակարդ է ստեղծել, թե իբր ով ավելի շատ կխոսի խաղաղության մասին, նա էլ կհաղթի»,- Տավուշի մարզում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Նրա խոսքով. «Այսպես իշխանությունը փորձում է քողարկել այն հարցը, թե ինչու են ձախողել մեր երկրի անվտանգության համակարգն այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով, դեռ մի հատ էլ պահանջներ են ներկայացնում: Իսկ այս իշխանությունն ասում է՝ անպայման պետք է անենք, որովհետեւ պատերազմ կլինի…
Որտե՞ղ ենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը չի կարողացել այնպես զարգացնել, որ որեւէ մեկը ոչ միայն չկարողանա սպառնալ պատերազմով, դեռ մի բան էլ ասի՝ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի: Քանի՞ կոպեկ արժի նման մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է շանտաժով»:
«Միասնության թևերի» ճեպազրույցն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































