Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները ռազմական, պաշտպանական քաղաքականության ոլորտում»․ Արման Սարգսյան

Մայիս 09,2026 14:48 Share

«Բոլորի համար ակնհայտ իրողություն է, որ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները։ Այդ համատեքստում նաև ռազմական ոլորտում, պաշտպանական քաղաքականության ոլորտում ևս տեղի է ունենում դիվերսիֆիկացիա»,-փաստմանը՝ ՀՀ-ն և Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մշակում են սկսել և հարցին՝ կմանրամասնե՞ք, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ Հնդկաստանն ինչպիսի՞ գործընկեր է, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Եթե ունենք հարաբերություններ, և դրանք դրական դինամիկայով զարգանում են, բնականաբար, հրաշալի։ Տեսնում եք, որ բարձր մակարդակով այցեր են տեղի ունենում, ինչը գովելի է և բխում է ՀՀ շահերից։ Մենք չպետք է պարփակված մնանք մեր խնդիրներով։ Որքան շատ պետությունների հետ համագործակցենք՝ այդ թվում եվրոպական, աշխարհի այն երկրների հետ, որոնք ցանկանում են՝ ՀՀ-ում լինի խաղաղություն, դա իրականացնում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման, նրանց հետ մեր համագործակցությունը պետք է իրականացվի»։ Արման Սարգսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն որևէ մեկի հաշվին որևէ մեկի հետ հարաբերություններ չի հաստատում, այլ իրականացնում է դիվերսիֆիկացիա։

Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031