Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Մերինե Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին. Արեգ Խաչատրյանին է վերապահվել Արարատի մարզի դատախազի պարտականությունների կատարումը:
Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Աշոտ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ


















































