Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերությունների եւ որդու փախուստի մասին

Մայիս 11,2026 18:08 Share

«Ի՞նչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատրաստ չի եղել Հայաստանի համար։ Հարյուր անգամ ասել եմ, կարաք Անդրանիկ Քոչարյանին հարցրեք, ասել եմ՝ ի՞նչ զենք պետք է` տալիս է։ Հարցրեք, ասե՞լ եմ, թե՞ չէ։ Չեն դիմել։ Օգնել է Ալիեւին, եղբայր ջան»,- Նոր Հաճնում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով մեղադրանքներին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենք էր վաճառում ու Ծառուկյանը նրան չի քննադատում, ինչպես Ուկրաինայի նախագահին է քննադատում։

«Բելլային ձերբակալել էին, որ պետք է ուղարկեին Ադրբեջան, կեսբերան ասել եմ՝ իմ հայն է, խնդրում եմ, սխալ է գործել, պատժեք՝ թող մնա Բելառուսիայում։ Ասաց՝ ես հայերին այնքան եմ հարգում, սիրում, հարց չկա, ասաց՝ տար Հայաստան։ Գնացի իմ հայրենակցին, լրագրողին, որ դու էլ լինեիր, քո համար էլ էի գալու, հայ է, իմ սիրտը ցավում է, հայի պատիվը իմ պատիվն է, գնացել եմ ու սաղ մանթո վիճակ՝ բերել եմ, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հիմա նույնը, որ դու այսօր ասում ես Լուկաշենկոն․․․ ամբողջ հայ համայնքը Բելոռուսիայում, որ ցանկանում էր եկեղեցի կառուցել, կեսբերան ասել եմ՝ ասում է, հայերի ցավը տանեմ, հեկտարով տվել է կենտրոնում, քաղաքի կենտրոնում, նա հայերին սիրում է, հայերի համար կանգնած է։

Քոչարյան Անդրանիկը ասում է՝ կարո՞ղ ենք զենք բերենք, ասում եմ՝ թուղթ գրեք, ի՞նչ ուզեք․․․»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ իր որդին Բելառուսիայում է, եւ Լուկաշենկոն է հովանավորում նրան, մինչդեռ վերջինիս նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ինքը տեղյակ էլ չի, որ իմ տղան այնտեղ է, տղայի հարցը մի անգամ նորից ասեմ, պարզաբանեմ հանրությունը իմանա, որ ասում են՝ կրակել է տղաս, այդպիսի բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարել, հանձնել է՝ երեք փամփուշտ պակաս, ասել է՝ կենդանիները դուրս են եկել՝ օդ է կրակել, որ իրենց վրա չհարձակվեին։ Տղայիս հետ եղել են հինգ հոգի, որ հինգն էլ այսօր դուրսն են»։

Թե ինչո՞ւ որդին չի վերադառնում Հայաստան, եթե խնդիր չկա, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքն այն մարդը չի, որ ասեն՝ «այսպես պետք է լինի, պիտի գա՝ նստի, գա ու նստի», ասաց՝ չի խոնարհվելու։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031