Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինչ էր Արարատ Միրզոյանը շշնջում իր ականջին

Մայիս 12,2026 13:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավ անցկացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ էր իր ականջին շշնջում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Արարատ Միրզոյանը մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում էր․ «Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց․ «Երբ ապրանքը, որևէ երկրից գնում ենք և արտահանում որևէ տեղ, պետք է նշվի հասցեատեր առաքման երկիրը։ Իրենց օրենսդրական կարգավորումներով՝ նախկինում ՀՀ-ն առաքման երկրների ցանկում չկար, ձևակերպվում էր երրորդ երկիր և արտահանվում ՀՀ։ Գիտեք՝ ՀՀ-ում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, նախկինում տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում, հետո բերում ՀՀ։ Հիմա իրենց օրենսդրության մեջ համապատասխան կարգավորմամբ՝ իրենք ձևակերպում են, որ այդ ցանկում որպես առաքման երկիր ՀՀ-ն նշվի»։

ՔՊ-ի քարոզարշավը Շենգավիթում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: