Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրում ենք կարողանալո՞ւ ենք Հայաստանում ապրել, թե՞ կրկնելու ենք արցախցիների ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան

Մայիս 13,2026 15:21 Share

Ընտրությունները դեռ չսկսված քարոզարշավի 3-4-րդ օրվանից, արդեն պարզ է, որ իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով։ Հենց Փաշինյանի հայտարարություններն արդեն դրա մասին են վկայում, երբ հայրենի քաղաքական ուժերին անվերջ կապում է դրսի ուժերի հետ։

Ի՞նչ կապ ունեն Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները։ Նա շատ լավ տեսնում է, որ քարոզարշավի հենց սկզբից ինքը պարտվում է բոլոր քաղաքներում և մյուս բնակավայրերում։ Ու այս ամենը հաշվի առնելով նա գնում է ընտրությունների կեղծման ճանապարհով։ Եվ ո’չ արևմուտքը, ո’չ հյուսիսն ու հարավն այս ընտրությունների հետ որևէ կապ չունեն։

Այս ընտրություններն ընդամենը մի հարցի են պատասխանում. ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»։ Ընտրում ենք կարողանալո՞ւ ենք Հայաստանում ապրել, թե՞ կրկնելու ենք արցախցիների ճակատագիրը։

Ու քանի որ նա որոշել է խաթարել ծրագրային բանավեճը, մենք պիտի ամեն կերպ խոսենք մեր ժողովրդի հետ, բացատրենք այս պարզ ճշմարտությունը։

Ընդդիմությունը պետք է զգոն լինի և փորձի արագ հասկանալ, թե հատկապես ո’ր սցենարով է նա փորձելու խաթարել ընտրությունների նորմալ ընթացքը «մոլդովակա՞ն» սցենարով, «ռումինակա՞ն», թե՞ «նիկոլական»։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031