Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը տղամարդկություն չունի, ես կտամ պատասխանը․ Արման Թաթոյան

Մայիս 13,2026 16:23 Share

Քանի որ մեր ներկայիս ղեկավարի մեջ այլևս տղամարդկություն չի մնացել, ես՝ որպես այս ընտրություններում Հայաստանի թեկնածու, կպատասխանեմ մեր երկրի անունից։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ հայերի ատելության պատճառներն ադրբեջանցիների նկատմամբ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։

«Պարոն Ալիև, թույլ տվեք հարցնել՝ ո՞ւմ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները՝ այն երկրի՞ն, որի ազգային հերոսը կացնահար մարդասպան է, թե՞ հայերին։ Կամ այն երկրի՞ն, որը ավելի շատ կրոնական և մշակութային հուշարձաններ է ոչնչացրել, քան ISIS-ը, թե՞ հայերին։

Ավելին, Ձեր ելույթում Դուք մեր երկիրն ու ղեկավարներին մեղադրեցիք Ձեր ժողովրդի դեմ ամենատարբեր հանցագործությունների մեջ։

Առաջ շարժվելով և խաղաղության ոգով՝ եկեք պայմանավորվենք․ Դուք մեր դեմ մեղադրանքները ներկայացրեք Միջազգային քրեական դատարան, իսկ մենք էլ Ձեր երկրի դեմ հայցեր կներկայացնենք 2022 թվականին Հայաստանի տարածքում Ձեր բանակի գործած ռազմական հանցագործությունների և 2023 թվականին Արցախի էթնիկ զտման համար։

Մեր խնդիրները մի օր լուծվելու են, բայց լուծվելու են միջազգային իրավունքի ճանապարհով: Այնպես որ կհանդիպենք դատարանում»,- ասված է Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031