Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 65 տոկոսը և ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարտված է. Գագիկ Մինասյան. «168 ժամ»

Մայիս 14,2026 09:30 Share

Եթե հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 65 տոկոսը և ավելին, ապա Նիկոլ Փաշինյանը պարտված է։ Այս մասին կանխատեսում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքների և դրանց կարևորության թեմայի շուրջ։

ԱԺ նախկին պատգամավորը նաև շեշտում է. «Այս ընտրությունը լավի ու վատի միջև չէ։ Աստված մի քանի անգամ տվել է մեզ այդ հնարավորությունը, մենք միշտ վատն ենք ընտրել. հիմա պիտի ընտրենք ապրելու և մեռնելու միջև»։

Խոսելով սոցհարցումների տվյալների և ընտրություններում ընդդիմադիր հիմնական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի հնարավորությունների և այն հարցի շուրջ, թե քանի տոկոս կհավաքեն ՔՊ-ն և ընդդիմադիր ուժերն ԱԺ ընտրություն 2026-ի արդյունքներով, ԱԺ նախկին պատգամավորը պարզաբանում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն ունեն շատ կոնկրետ ու կայուն ընտրազանգված, որը պայմանականորեն կարող է կազմել քաղաքացիների, ասենք, 25 տոկոսը, որը կգնա և կքվեարկի նրա օգտին, և այս պայմաններում Փաշինյանի գլխավոր խնդիրն է՝ այնպես անել, որ ընտրությանը հնարավորինս քիչ մարդ մասնակցի՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության թիվն ավելի փոքր լինի, որպեսզի իր այդ պայմանական 25 տոկոսն ընտրությունների արդյունքներով մեծանա և հասնի 50 կամ 60 տոկոսի։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031