Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպմանը Աննա Կարապետյանը վերահաստատել է ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական գործընթացներ ապահովելու ՀՀ հանձնառությունը 

Մայիս 14,2026 13:42 Share

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Դամիեն Կոտյեի գլխավորությամբ։

Աննա Կարապետյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացներին՝ ընդգծելով դրանց առանցքային դերը ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

Պատվիրակության անդամները ներկայացրել են ընտրական գործընթացների համատեքստում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող իրենց հարցադրումները: Նախարարի տեղակալը ներկայացրել է առկա օրենսդրական կարգավորումները և պլանավորված աշխատանքները՝ շեշտադրելով նաև քրեակատարողական հիմնարկներում քվեարկության թափանցիկության ապահովմանն ուղղված առկա մեխանիզմները և տնային կալանք խափանման միջոցի կիրառման դեպքում ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության աներկբա հանձնառությունը՝ ապահովելու ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական գործընթացներ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031