Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք կարող խոսել «ժողովրդավարական ընտրությունների» մասին, երբ Փաշինյանի վարչախումբն օգտագործում է պետական պատժիչ մեքենան ընդդիմախոսներին լռեցնելու համար. Ռոբերտ Ամստերդամ

Մայիս 14,2026 15:45 Share

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստան» դաշինքի այս հայտարարությունը սթափեցնող է և չափազանց կարևոր։ Այն բացահայտում է այն դառը իրականությունը, որը միջազգային որոշ կառույցներ համառորեն նախընտրում են չտեսնել։

Մենք չենք կարող խոսել «կառուցողական համագործակցության» կամ «ժողովրդավարական ընտրությունների» մասին, երբ Փաշինյանի վարչախումբը բացահայտորեն օգտագործում է պետական ողջ պատժիչ մեքենան ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Մեր իրավաբանական ընկերության 140 էջանոց զեկույցն արդեն իսկ փաստեր ներկայացրել է դատական համակարգը իշխանությունների կողմից գործիք դարձնելու և Եկեղեցու դեմ համակարգված արշավ իրականացնելու մասին։

Ես լիովին համամիտ եմ այս հայտարարության հետ. միջազգային հանրության անհասցե և լղոզված գնահատականները ոչ թե զսպում, այլ քաջալերում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Ժամանակն է դադարեցնել երկակի ստանդարտները։ Երբ վտանգված են երկրի հիմնարար արժեքները և Եկեղեցին, լռությունը հանցակցություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031