Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակի մետրոյի կայարանը չկա, բայց միլիարդներ են վատնել․ Աննա Գրիգորյան

Մայիս 14,2026 21:12 Share

«Անցնող տարիներին Աջափնյակ բառը ամենաշատը օգտագործվել է Աջափնյակ մետրո կայարան համատեքստում: Տիգրան Ավինյան, վերջը ո՞ւր է մեր մետրոյի կայարանը»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև հավաքվածներին հարց ուղղեց․ «Իսկ դուք գիտե՞ք, որ 1,8 միլիարդ դրամ ծախսվել է նախագծի ու ծավալաթերթի վրա: Այսինքն՝ կայարանը չկա, քրեական գործը կա, միլիարդները վատնված են, իսկ այդ միլիարդները հաստատ իրենց գրպանում չեն եղել: Մեր բոլորի վճարած հարկերի արդյունքում է եղել»։

Գրիգորյանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում են մեծ նախագծերի մասին՝ TRIPP-ից, խաղաղության խաչմերուկից, մի կայարան 8 տարում չկարողացան կառուցել․ «Այ այսպիսի իշխանության մասին ենք հիմա խոսում: Ճիշտ այնպես, ինչպես ակադեմիական քաղաքը: Ակադեմիական քաղաքներն ու Աջափնյակի մետրոյի կայարանը երևի կարելի է քույր քաղաքներ համարել, հիշեցնեմ, որ չկա ակադեմիական քաղաքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031