Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսներից ամեն մեկի աչքերի մեջ մի մեծ աշխարհ է, իսկ սա ասում է՝ Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր․ պետք է անպայման իշխանափոխություն անենք»

Մայիս 15,2026 12:38 Share

«Միասնության թեւեր» կուսակցության թիմն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Ապարան քաղաքում։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը կուսակցության անդամների հետ Ապարանում այցելեց նաեւ պատերազմում զոհված հերոսների շիրիմներին։

«Այս քարոզարշավի շրջանակներում նայեք պետության ղեկավարի խոսքը, մեկ էլ մեր հերոսների աչքերի արտահայտությունը։ Մեծ դիսոնանս է տալիս։ Մենք ով ենք, որտեղից ենք եկել, եւ այսօր մի այնպիսի իշխանության ենք արժանացել, որ ընդհանրապես արժեքային մի մեծ դիսոնանսի մեջ ենք։ Հերոսներից ամեն մեկի աչքերի մեջ մի մեծ աշխարհ է, իսկ սա ասում է՝ «Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր, դա մի մեծ խաբկանք էր, մերը չէր, ով է ասում, որ Ղարաբաղը մերն էր, ով է ասում, որ 5000 զոհ ենք տվել»։ Լեզուն էլ չի ֆռռում ասի՝ Արցախ։ Այս քարոզարշավի մեխն այն է, որ մարդը հստակ բացահայտում է իր կերպարը։ Ժողովուրդ ջան, մեզ մնում է հավաքվենք բոլորով, գնանք մեր քվեով ասենք այն, ինչ մտածում ենք իր մասին»,- հերոսների շիրիմների մոտ ասաց Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Սա մի մեծ փորձություն է բոլորիս համար, մենք պետք է անպայման գնանք ու իշխանափոխություն անենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031