Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ հետ դուք, ձեր ընտանիքները կլինեք պաշտպանված։ Պետական համակարգում աշխատելը կլինի պատվաբեր՝ բարձր աշխատավարձով. Արման Թաթոյան

Մայիս 15,2026 15:06 Share

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հատուկ ուղերձով դիմել է պետական համակարգի աշխատողներին։

Թաթոյանը նշել է, որ բժիշկները, մանկավարժները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները, ինչպես նաև նախարարությունների, մարզպետարանների ու համայնքապետարանների աշխատողները իրենց ամենօրյա աշխատանքով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

«Դուք ձեր աշխատանքով ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Ձեր աշխատանքը մեր պետականության կարևոր հենասյուներից է։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը համաձայն չեն այս իշխանության վարած քաղաքականության հետ։ Ես գիտեմ ու հասկանում եմ, որ դրա մասին հրապարակային չեք արձագանքում, որովհետև մի դեպքում չեք ուզում օրենք խախտել, մեկ այլ դեպքում ուզում եք պաշտպանված պահել ձեր ընտանիքները, պահպանել աշխատանքը»,- նշել է նա։

Նա վստահեցրել է, որ պետական համակարգի աշխատողների համար կիրականացվեն հատուկ սոցիալական ծրագրեր, որոնք կապահովեն նրանց և նրանց ընտանիքների պաշտպանվածությունն ու բարեկեցությունը։

«Ինձ հետ դուք կլինեք պաշտպանված, ձեր ընտանիքները կլինեն պաշտպանված։ Պետական համակարգում աշխատելը կլինի պատվաբեր՝ բարձր աշխատավարձով։ Առաջխաղացման հիմքում կդրվի արդարությունը, գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը և պետականության հանդեպ նվիրումը»,- ընդգծել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031