Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Մայիս 15,2026 23:33 Share

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթին, վիզաների բաժնի ղեկավար Ալեքս Ջոնսին և հյուպատոսության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես, ներկայացվել են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայից բխող ներպետական կարգավորումների ձևավորման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող կառավարության որոշումների նախագծերի մշակման ընթացքը։

Քննարկման շրջանակում ներկայացվել են ոլորտային ընթացակարգերի հստակեցման, գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնություններն ու նախատեսվող կարգավորումները։

Կարևորվել է երեխաների լավագույն շահի պաշտպանության, միջազգային չափանիշներին համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման և ոլորտում կանխատեսելի ու վստահելի ընթացակարգերի ապահովման անհրաժեշտությունը։

Կողմերը բարձր են գնահատել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում ձևավորված կառուցողական, գործընկերային և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նաև այս ոլորտում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և հետագա ամրապնդման կարևորությունը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031