Տեղեկացրել էինք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սուրեն Իշխանյանը կիսաեզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել էր ադրբեջանցուն եւ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու էր Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Օսման Տեմիրսուլթանովի հետ։
Այսօր վճռորոշ գոտեմարտում նույնպես Սուրենը մրցագորգում աննահանջ ու համարձակ գործողություններով 8։2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ եւ նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը։
Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սաներից եւս երկուսը դեռ պայքարում են։ Վաղը Էրիկ Ղազարյանը 45 կգ քաշային կարգում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ 71 կգ քաշային Ավետիք Թութխալյանը դեռ պետք է հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































