Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում լեգիտիմության փշրանքների հետևից վազող և տուգանքներ «ջրող» իշխանությունը՝ վերականգնում է փորձանքաշատների վարորդական վկայականները․ Տաթևիկ Սողոյան

Մայիս 17,2026 18:26 Share

Իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը

Պիտի խոստովանեմ, որ երբ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները Կառավարության դիմաց ցույց էին անում, միամտորեն հույս ունեի, որ իշխանությունը էժան պոպուլիզմի չի գնա և չի բավարարի ցուցարարների պահանջը։ Պարզվեց՝ սխալվում էի։

Մեր երկիրը մահացու ավտոպատահարների ցուցանիշով շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել աշխարհում, բայց գոնե վարորդի աչքերով անհնար չէ չտեսնել տարբերությունը, երբ, մեղմ ասած, կարգազանց վարորդներից շատերը մեկուսացված են երթևեկությունից։ Ինչո՞ւ որոշները. որովհետև մյուսները շարունակում են նույն կերպ երթևեկել՝ առանց վարորդական վկայականի։

Ու հիմա ի՞նչ է անում լեգիտիմության փշրանքների հետևից վազող և տուգանքներ «ջրող» իշխանությունը. ճիշտ է ՝ վերականգնում է փորձանքաշատների վարորդական վկայականները։

Ընդ որում, եթե տուգանքները «ջրելիս» անհավասար դրություն էր ստեղծվում պարտաճանաչ մուծողների և չմուծողների մեջ, հիմա ի հավելումն դրա նաև վտանգավոր վարքագծով մարդիկ են պարզապես վերադառնում երթևեկություն։

Լենա Նազարյանի ասած՝ ո՞ւմ երեխաների կյանքի գնով են Արցախը… էէէ վարորդականները հետ բերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031