Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեն՝ պատերով կտանք, թաքուն են ման գալիս, տղուն տարել, Բելառուսում է պահում»․ Փաշինյանը նորից հիշեց Ծառուկյանին

Մայիս 18,2026 11:34 Share

«Մեկը կար՝ Գագոյի մեծ ախպերը, որ հիմա էլ նրա փախած տղուն է պահում։ Գագոն ասում է՝ տղես ընտրությունից հետո կգա։ Հույս ունեն, թե ընտրություններից հետո հետ են գալու»,- Արաբկիրում քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կրկին հիշելով Գագիկ Ծառուկյանին։

Այնուհետև նյարդային շարունակեց․ «Էդ խոսողները սահմանին հանուն ՀՀ անվտանգության մի հատ կրակոց չեն արել․ կրակել են Աբովյանում, Քանաքեռ Զեյթունում, Արաբկիրում, ՏԵՑ-ի կռուգում, կրակել են Երևանի կենտրոնում։ Հիմա էդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, գիտեն՝ պատերով կտանք, մեկը թպրտա։ Իրենք էլի իրենց բեսպրեդելի իշխանությունն են ուզում։ Բայց որոշողը ժողովուրդն է»։

Կրկին հիշելով իրեն քննադատած կնոջը՝ Փաշինյանը հայտարարեց․ «Շնորհակալություն ասա, որ հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն զխկում»։

Ավարտելով ելույթը՝ Փաշինյանն օգտվեց բակի ժողովրդի հյուրասիրությունից։

 

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Արաբկիրում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031