Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար՝ ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են, պատասխանատվության պահը գալու է». Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 18,2026 23:55 Share

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Փաշինյանն սա այսօր ասել է Արցախի հային։ Այսինքն՝ հայ համարվող մարդը մեկ այլ հայի ասում է՝ ավելի լավ է մեռնեիր, ինձ չքննադատեիր․․․

Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը։

Նա, ըստ էության, իրոք ապրում է իր ստեղծած փուչիկի մեջ, որտեղ ինքը կինոյի տղեն է, որտեղ ամեն ինչ ընտիր է, խաղաղության ծովն էլ ծնկներից է։ Նա ունակ չէ տեսնել, հասկանալ, թե ինչ անմարդկային ցավ ու տառապանք է պատճառել հազարավոր հայերի, նրանց ընտանիքներին վերջին վեց տարվա ընթացքում։ Նա ունակ չէ մի պահ շունչ քաշել, որ հասկանա, թե ինչ ցավ է ապրում որդի կորցրած մայրը, եղբորը կորցրած քույրը, տունը կորցրած Արցախի հայը։ Նա ոչ միայն ունակ չէ գիտակցել իր պատճառած ցավի մասշտաբները, այլ նաև հարձակվում է այդ մարդկանց վրա, անում է դա անպատկերացնելի նողկալի մեթոդներով, էն որ զուտ մարդկային նայես՝ ասես՝ սա ի՞նչ է, սա ի՞նչ պահվածք է, սենց մեկին, եթե տեսնեինք փողոցում՝ իրեն պահեր կնոջ հանդեպ, ի՞նչ կանեինք․․․ Ու տենց մեկը ՀՀ վարչապետն է։ Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք։

Ես վատ, շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար՝ ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են, պատասխանատվության պահը գալու է։ Եթե ինքը կտրվել է իրականությունից, դա իր ու իր թիմի խնդիրն է, եթե իրենց թվում է, թե Արցախի ու Արցախի հայերի հանդեպ էս անչափելի ատելությունն ու զազրելի բառամթերքը իր կողմը մարդկանց է գրավելու, ապա նա ուղղակի չի ճանաչում հայ հանրության մեծամասնությանը, նա ճանաչում է իր երկրպագողներին, որոնք աղմկոտ փոքրամասնություն են ընդամենը․․․

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան», մինչդեռ այն ուղղակի մեթոդ է ի ցույց դնելու այս քաղաքական ուժի ողջ բարոյազրկությունը՝ իր անսահմանության մեջ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031