Թուրքիայի արդյունաբերական ոլորտում զբաղվածությունը շարունակում է կտրուկ նվազել։ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի մարտի դրությամբ արդյունաբերության ոլորտում 1 տարվա ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 132.000 մարդ։ Այդպիսով, ոլորտում աշխատողների թիվը կազմել է 4.7 միլիոնի՝ հասնելով 2021-ի նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։
Ոլորտում աշխատանքի կորցնելու դեպքերը շարունակաբար աճում է արդեն 20 ամիս։ Հիմնական դեպքերը գրանցվել են տեքստիլի, հագուստի արտադրության, ավտոմոբիլաշինության, ինչպես նաև մեքենաշինության և պլաստիկի արտադրության ոլորտներում։
Միևնույն ժամանակ, աշխատանք կորցրածների զգալի մասը տեղափոխվել է ծառայությունների և առևտրի ոլորտներ, մինչդեռ շինարարության ոլորտի պահանջը շարունակում է պահպանվել պետական ներդրումների և երկրաշարժից տուժած շրջանների վերակառուցման հաշվին։ Տնտեսագետները զգուշացնում են, որ երկիրը աստիճանաբար հեռանում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունից և դառնում ավելի կախված ծառայությունների ոլորտից։
Կարդացեք նաև
Ermenihaber.am


















































